02 Սեպ
2026
29° c ԵՐԵՎԱՆ
24° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Անունները պետք է մի կողմ դնել ու հասկանալ՝ մարդու նկատմամբ նման վերաբերմունքն ընդունելի՞ է, թե՞ ոչ․ փաստաբանը՝ Գագիկ Խաչատրյանի հետ տեղի ունեցածի մասին

Անունները պետք է մի կողմ դնել ու հասկանալ՝ մարդու նկատմամբ նման վերաբերմունքն ընդունելի՞ է, թե՞ ոչ․ փաստաբանը՝ Գագիկ Խաչատրյանի հետ տեղի ունեցածի մասին

Անունները պետք է մի կողմ դնել ու հասկանալ՝ մարդու նկատմամբ նման վերաբերմունքն ընդունելի՞ է, թե՞ ոչ․ այսօր հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Պետեկամուտների կոմիտեի նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի փաստաբան Երեմ Սարգսյանը՝ անդրադառնալով Գագիկ Խաչատրյանի հետ տեղի ունեցածին։

Հիշեցնենք՝ սեպտեմբերի 1-ին ԱԱԾ աշխատակիցները ձերբակալել են ՊԵԿ նախկին նախագահին։ Փաստաբանները տարածել են տեսանյութ, թե ինչպես են Գագիկ Խաչատրյանին պատգարակին դրած տեղափոխում քննչական գործողությունների, հետո տանում դատարան՝ չնայած նախկին պաշտոնյայի ցավերին։ Չնայած դրան՝ դատարանը որոշեց երկու ամսով կալանավորել Խաչատրյանին։

Ըստ փաստաբանի՝ Գագիկ Խաչատրյանն ամբողջ գիշեր կալանավայրում է անցկացրել, սննդից չի օգտվել, դեղորայքից չի օգտվել։

«Ամեն րոպեն նրա կյանքի համար սպառնալիք է»,- ասաց նա լրագրողներին։

«Ի՞նչն է խանգարում քննությանը, որ անձը մնա տանը, իսկ նրանք շարունակեն քննությունը։ Մենք մարդասիրական բնույթի խնդիր ենք բարձրացնում։ Անձի առողջական վիճակը խիստ վտանգված է»,- նշեց Երեմ Սարգսյանը։

Ռազմագերիներ   Ռազմագերիներ