03 Սեպ
2026
24° c ԵՐԵՎԱՆ
24° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Իսրայելը պատրաստ է դուրս բերել բոլոր պաղեստինցիներին Գազայից․ Իսրայել Կաց

Իսրայելը պատրաստ է դուրս բերել բոլոր պաղեստինցիներին Գազայից․ Իսրայել Կաց

Իսրայելը պատրաստ է դուրս բերել Գազայի բնակիչներին պատերազմից ավերված տարածքից, եթե Միացյալ Նահանգները հաստատի դա․ հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը։

«Ի վերջո, Գազայի համար իրական լուծում չկա առանց այս միգրացիայի», – նշել է նա։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը 2025 թվականին առաջարկել էր Գազայի մոտ 2 միլիոն բնակչի տեղափոխել Եգիպտոս և Հորդանան, սակայն հետագայում հրաժարվել է այդ գաղափարից՝ ԱՄՆ-ում և Մերձավոր Արևելքում հասարակական վրդովմունքի պատճառով։ Կացի խոսքով՝ Թրամփը «չի հրաժարվել իր գաղափարից, նա պարզապես սառեցրել է այն» արաբական երկրների ճնշման տակ։

«Սակայն ծրագիրը չի չեղարկվել. այն շարունակական քննարկումների առարկա է նույնիսկ հիմա։ Երբ պարզ դառնա, որ ՀԱՄԱՍ-ը չի կատարում իր պարտավորությունները Գազայի համար ԱՄՆ խաղաղության ծրագրով, այդ ժամանակ մենք կստանանք «կանաչ լույս»՝ առաջ շարժվելու ռազմական, տարածքային և այլ ուղղություններով», – նշել է Իսրայելի պաշտպանության նախարարը։

Ռազմագերիներ   Ռազմագերիներ