Գարիկ Գալեյանը ևս 2 ամիս կալանավորված կմնա
Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի հոր՝ Գարիկ Գալեյանի տնային կալանքը ևս երկու ամսով երկարաձգվեց։
Հիշեցնենք, որ նա ձերբակալվել էր 2023 թվականի սեպտեմբերի 6-ին՝ թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու, պահելու և իրացնելու կասկածի հիմքով։
Ավելի ուշ՝ սեպտեմբերի 9-ին նա երկու ամսով վերջինիս երկու ամսով կալանավորվել էր կալանավորեցին երկու ամսով։ Գալեյանի իրավապաշտպան Վահան Հովհաննիսյանն ավելի ուշ տեղեկացրեց, որ Գալեյանի առողջական վիճակով պայմանավորված, նրա խափանման միջոցը փոխարինելու միջնորդություն են ներկայացրել դատարան։ Դատարանը բավարարել էր միջնորդությունն ու Գալեյանի փախանման միջոց էր ընտրել տնային կալանքը։