![Հայաստանի և Ադրբեջանի միջև ընդամենը մի քանի հարց է մնացել․ պետքարտուղարություն Հայաստանի և Ադրբեջանի միջև ընդամենը մի քանի հարց է մնացել․ պետքարտուղարություն](https://abcmedia.am/wp-content/uploads/2024/02/miller.webp)
Հայաստանի և Ադրբեջանի միջև ընդամենը մի քանի հարց է մնացել․ պետքարտուղարություն
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը շարունակում է հավատալ, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը հասանելի է. այս մասին ճեպազրույցի ընթացքում ասել է Պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը:
«Մյունխենում երկրների ղեկավարներին խրախուսել են միասին աշխատել՝ լուծելու մնացած ընդամենը մի քանի հարցերը: Կշարունակենք խրախուսել այդ երկրներին հասնել խաղաղության համաձայնագրի։ Երկու առաջնորդները երկկողմ հանդիպում են ունեցել Մյունխենում, և մենք կշարունակենք առաջարկել Միացյալ Նահանգների աջակցությունն ու օգնությունը համաձայնության հասնելու համար։