25 Հլս
2024
22.3° c ԵՐԵՎԱՆ
13.9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հայաստանի և Ադրբեջանի միջև ընդամենը մի քանի հարց է մնացել․ պետքարտուղարություն

Հայաստանի և Ադրբեջանի միջև ընդամենը մի քանի հարց է մնացել․ պետքարտուղարություն

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը շարունակում է հավատալ, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը հասանելի է. այս մասին ճեպազրույցի ընթացքում ասել է Պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը:



«Մյունխենում երկրների ղեկավարներին խրախուսել են միասին աշխատել՝ լուծելու  մնացած ընդամենը մի քանի հարցերը: Կշարունակենք խրախուսել այդ երկրներին հասնել խաղաղության համաձայնագրի։ Երկու առաջնորդները երկկողմ հանդիպում են ունեցել Մյունխենում, և մենք կշարունակենք առաջարկել Միացյալ Նահանգների աջակցությունն ու օգնությունը համաձայնության հասնելու համար։