21 Հոկ
2026
18° c ԵՐԵՎԱՆ
16° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ձերբակալություններ «Ուժեղ Հայաստան»-ի Ստեփանավանի գրասենյակում՝ ՏԻՄ ընտրություններին ընդառաջ

Ձերբակալություններ «Ուժեղ Հայաստան»-ի Ստեփանավանի գրասենյակում՝ ՏԻՄ ընտրություններին ընդառաջ

Վաղ առավոտից համատարած խուզարկություններ ու ձերբակալություններ են տեղի ունենում Ստեփանավանի տարածաշրջանում «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում․ հայտնում է «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Գևորգյանը։ 

Պատգամավոր Արեգա Հովսեփյանի փոխանցմամբ՝ ձերբակալվել է կուսակցության համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանը։ 

Հակակոռուպցիոն կոմիտեից ABC Media-ին հայտնեցին՝ 14 անձ է ձերբակալվել, իսկ խուզարկություններն ու վարութային այլ գործողություններն իրականացվում են քրեական վարույթի շրջանակում: 

«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան գրառումով այս գործողությունները որակել է գործող իշխանության կողմից «ՏԻՄ-երի ՔՊ-ականացման սկզբունք»։ 

«Չեն հանդուրժվում ոչ միայն ընդդիմադիր դեմքերը, այլև նույնիսկ նրանք, ովքեր անկուսակցական են, քաղաքական հայտարարություններ չեն արել։ Եթե մի ցիկլ առաջ դա կարող էր ընդունելի լինել, կամ նման դեպքերով լուրջ չէին զբաղվում, ապա հիմա իշխանությունը՝ բռնատիրություն կառուցելու հիմքերից ելնելով, առավել կոշտ մեթոդների է անցել»,– գրել է նա։ 

Հիշեցնենք՝ հոկտեմբերի 25-ին Ստեփանավանում անցկացվելու է ՏԻՄ ընտրություն։

Սեդա Կյուրեղյան

Ռազմագերիներ   Ռազմագերիներ