21 Հոկ
2026
17° c ԵՐԵՎԱՆ
15° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Նեթանյահուն ցանկանում է վերսկսել Իրանի դեմ հարվածները և ԱՄՆ-ից պահանջում «ավարտել սկսածը»․ FT

Նեթանյահուն ցանկանում է վերսկսել Իրանի դեմ հարվածները և ԱՄՆ-ից պահանջում «ավարտել սկսածը»․ FT

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Միացյալ Նահանգների հետ երկխոսության ընթացքում պնդում է Իրանի դեմ լայնածավալ ռազմական գործողությունների վերսկսման անհրաժեշտության մասին՝ պահանջելով, որ այն «ավարտի սկսածը». գրում է Financial Times-ը (FT)՝ հղում անելով աղբյուրներին։

Միևնույն ժամանակ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իսրայելական կողմին փոխանցել է, որ Վաշինգտոնը չի ձեռնարկի լարվածության սրման քայլեր մինչև նոյեմբերի 3-ին կայանալիք ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունները։

Հրապարակումը, հղում անելով աղբյուրներին, նշում է, որ Իրանի դեմ ռազմական գործողությունների հնարավոր վերսկսման մասին խոսակցությունները կարող են լինել խորամանկ քայլ, որի նպատակն է Թեհրանի վրա ճնշում գործադրելը՝ զիջումների գնալու համար։

Թերթը հավելում է, որ հոկտեմբերի սկզբին Նեթանյահուն հրամայել է երկրի ռազմաօդային ուժերին պատրաստվել Իրանի տարածքի դեմ լայնածավալ հարվածների, սակայն այդ գործողությունների համար ԱՄՆ հաստատումը չի ստացել։

Հարվածները կարող էին տեղի ունենալ հոկտեմբերի 10-ին, և զինվորականները պատրաստ էին սկսել գործողությունը։ Սակայն Թրամփը դեմ է եղել Իսրայելի նման գործողություններին, որից հետո Նեթանյահուն հրահանգել է երկրի ռազմաօդային ուժերին չեղարկել հարվածների նախապատրաստական աշխատանքները։

Թերթի աղբյուրների տվյալներով՝ չեղարկված գործողության ընթացքում Իրանում ավերածությունների մասշտաբները, ենթադրաբար, համեմատելի կլինեին 2026 թվականի փետրվարի վերջին և մարտի սկզբին հասցված վնասի հետ։

Ռազմագերիներ   Ռազմագերիներ