
Եվրոպան վախենում է դուրս մնալ Ուկրաինայի հարցով ՌԴ-ԱՄՆ պայմանավորվածություններից. Ռուբիո
Եվրոպական երկրները մտահոգություն ունեն, որ կարող են հայտնվել լուսանցքում, եթե Ռուսաստանին և Միացյալ Նահանգներին հաջողվի ուղղակի պայմանավորվածությունների հասնել ուկրաինական ճգնաժամի կարգավորման շուրջ։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։
Միևնույն ժամանակ, ամերիկացի բարձրաստիճան պաշըոնյան ընդգծել է, որ Վաշինգտոնի և նրա եվրոպացի դաշնակիցների միջև չկան սկզբունքային տարաձայնություններ հակամարտության հանգուցալուծման հիմնական մոտեցումների հարցում։
Ռուբիոյի խոսքով՝ չնայած եվրոպական կողմի մտահոգություններին՝ Միացյալ Նահանգները շարունակում է սերտորեն գործակցել իր գործընկերների հետ՝ ապահովելու ռազմավարական ընդհանուր շահերի պաշտպանությունը։


