
Արսենի կորուստը հարված բոլոր նրանց համար, որ հավատում ենսեփական համոզմունքների համար պայքարելու իրավունքին. Սամվել Կարապետյան
Արսենի կորուստը միայն նրա ընտանիքի, հարազատների և ընկերների վիշտը չէ։ Սա հերթական հարվածն է բոլոր նրանց համար, ովքեր հավատում են արդարության, մարդկային արժանապատվության և սեփական համոզմունքների համար պայքարելու իրավունքին. ասված է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ղեկավար Սամվել Կարապետյանի ուղերձում։
«Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում Արսեն Գևորգյանի ընտանիքին, հարազատներին և մտերիմներին ու կիսում եմ նրանց անսահման վիշտը։
Մեր պարտքն ենք համարում հետևողական լինել, որպեսզի այս ողբերգության բոլոր հանգամանքները բացահայտվեն, իսկ մեղավորները կրեն օրենքով նախատեսված պատասխանատվություն։
Արժանապատիվ Հայաստան կառուցելու Արսենի պայքարը շարունակվելու է»,- նշված է հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության Ստեփանավանի համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանը, որ կաշառքի գործով կալանավորվել էր համայնքապետի ընտրության նախօրեին, մանացել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում՝ նախնական վարկածով սրտամկանի ինֆարկտից։


