10 Նոյ
2026
6° c ԵՐԵՎԱՆ
3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Էջմիածնում 15-ամյա աղջիկը կտրող-ծակող առարկայով վնասվածք է պատճառել ընկերուհուն․ նա հայտնաբերվել է

Էջմիածնում 15-ամյա աղջիկը կտրող-ծակող առարկայով վնասվածք է պատճառել ընկերուհուն․ նա հայտնաբերվել է

Նոյեմբերի 9-ին՝ ժամը 11։40-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Էջմիածնի դպրոցներից մեկի մոտ մի աղջիկ վնասվածք է ստացել։

Նախնական տեղեկություններով՝ երկու ընկերուհիների միջև անձնական հարցերի շուրջ վիճաբանության ընթացքում 15-ամյա աղջիկը կտրող-ծակող առարկայով քերծվածքի տեսքով վնասվածք է պատճառել ընկերուհուն․ հայտնում է ՆԳՆ ոստիկանությունը։

«Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները պարզել են վնասվածքը պատճառած աղջկա ինքնությունը։ Նա հայտնաբերվել է։ Վնասվածք ստացած աղջկա առողջական վիճակը գնահատվել է բավարար. ստացել է առաջնային բուժօգնություն։

Դեպքի հանգամանքները պարզվում են»,- նշվում է հաղորդագրությունում։

Ռազմագերիներ   Ռազմագերիներ