10 Նոյ
2026
8° c ԵՐԵՎԱՆ
5° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՀՀ-ի և Թուրքիայի միջև երկաթուղային և ճանապարհային սահմանային անցակետերի բացման նախապատրաստական աշխատանքներն ավարտվել են․ Ուրալօղլու

ՀՀ-ի և Թուրքիայի միջև երկաթուղային և ճանապարհային սահմանային անցակետերի բացման նախապատրաստական աշխատանքներն ավարտվել են․ Ուրալօղլու

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն հայտարարել է, որ Հայաստանի հետ երկաթուղային և ճանապարհային սահմանային անցակետերի բացման նախապատրաստական աշխատանքներն ավարտվել են։

Նա այս հարցը քննարկել է իր հայ գործընկերոջ հետ։ Թուրք պաշտոնյան նշել է, որ անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքներն իրականացվել են ինչպես երկաթուղային, այնպես էլ Ալիջանի ճանապարհային սահմանային անցակետերի բացման համար։

Ուրալօղլուն նշել է, որ, հաշվի առնելով հարցերի կարևորությունն Ադրբեջանի համար, համաձայնության հասնելու դեպքում՝ գործընթացը երկար չի տևի։

Նախարարը հույս է հայտնել, որ սահմանային անցակետերը կբացվեն մոտ ապագայում։

 

Ռազմագերիներ   Ռազմագերիներ