
Հայկական ատոմակայանի շահագործման վտանգների մասին պնդումները տարակուսելի են․ Զախարովա
Որոշ լրագրողների պնդումները, թե Մեծամորի ատոմակայանի շարունակական գործունեությունը Հայաստանում վտանգ է ներկայացնում տարածաշրջանի համար, տարակուսելի են։
«Ռոսատոմը» հանձնառու է իր պարտավորությունները պատասխանատու կերպով կատարելուն․ այս մասին, ինչպես գրում է ՌԻԱ Նովոստի-ն, հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան։
Նրա խոսքով՝ նման լրատվամիջոցների հրապարակումներն ինչ-որ մեկի կողմից փորձ են խաթարելու ատոմային էներգետիկայի ոլորտում հայ-ռուսական նախագիծը։


