18 Նոյ
2024
6.2° c ԵՐԵՎԱՆ
7.1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Գործող իշխանությունը չի վերահսկում ՀՀ սուվերեն տարածքի անվտանգությունը. քաղաքագետ

Գործող իշխանությունը չի վերահսկում ՀՀ սուվերեն տարածքի անվտանգությունը. քաղաքագետ

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի այն հայտարարությունը, թե Ներքին Հանդում ԵՄ-ն հասանելիություն չունի, իսկ ՌԴ-ն լավ չի հսկում իրավիճակը, խոսում է երկու խոստովանություն է այն մասին, որ գործող իշխանությունը չի վերահսկում ՀՀ սուվերեն տարածքի անվտանգությունը. ABC media-ի հետ զրույցում ասել է քաղաքագետ Նարեկ Գալստյանը։



«Ադրբեջանական զինված ուժերը մտել են գյուղ, իսկ ՀՀ իշխանությունները չեն կարողացել այդ գործողությունները կանխել։ Արդյունքում չի վերահսկվել ՀՀ սուվերեն տարածքը։ Գրիգորյանի հայտարարությունը վկայում է ևս մեկ հանգամանքի մասին. ՀՀ գործող իշխանությունները չեն պաշպանում մեր ինքնիշխանությունը։ Այսինքն՝ ՀՀ տարածքում արտասահմանցի երկու ներկայացուցիչ ինչ-որ վեճ են ունեցել. մեկը թույլ չի տվել մյուսի մուտքը՝ առանց հայկական կողմի իմացության։ Այսինքն՝ ՀՀ իշխանությունների հայտարարությունները տարածքային ամբողջականության, ինքնիշխանության մասին, միայն խոսքեր են»,- նշում է քաղաքագետը։


Ինչպե՞ս ստացվեց, որ ՌԴ խաղաղապահները, ԵՄ դիտորդները ինչ-որ դերակատարում ունեն Հայաստանում տեղի ունեցող անվտանգային հարցերում, բայց նրանցից ոչ մեկը արդյունավետ չի գործում։



«Սա վկայում է, որ Հայաստանի իշխանությունների վարած արտաքին քաղաքականությունը էֆեկտիվ չէ։ Գրիգորյանն իր հայտարարությամբ խոստովանում է, որ ՀՀ-ն հիմա չի վերահսկում մեր տարածքային ամբողջականությունը, չի ձեռնարկում որևէ կանխիչ գործողություն դրա դեմ, չի վարում արտաքին նորմալ քաղաքականություն»,- եզրափակել է քաղաքագետը։

 


Հիշեցնենք, որ փետրվարի 13-ին՝ առավոտյան՝ ժամը 05:30-ից սկսած, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ են բացել Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Հայկական բանակը թշնամուն համապատասխան հարվածներ է հասցրել՝ տալով զգալի վնասները։
Արդյունքում հայկական կողմը ունեցավ զոհեր ու վիրավորներ։

Անի Աբաղյան