16 Նոյ
2024
0.1° c ԵՐԵՎԱՆ
6.6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ստեփանակերտում քանդակներ են ոչնչացնում՝ վերացնելով հայկական հետքը

Ստեփանակերտում քանդակներ են ոչնչացնում՝ վերացնելով հայկական հետքը

Անհանդուժողական քաղաքականություն՝ հայկական մշակութային ժառանգության նկատմամբ․ գրել է «Հայքի մշակույթի Օմբուդսմեն» Հովիկ Ավանեսովը։

 

Ադրբեջանը բռնազավթված բնակավայրերում շարունակում է պետական մակարդակով վարել անհանդուժողական քաղաքականություն՝ հայկական մշակութային ժառանգության նկատմամբ: Ամենօրյա պարբերականությամբ բազմաթիվ փաստեր ենք արձանագրում՝ օկուպացված Արցախում Ադրբեջանի կողմից պետականա մակարդակով իրականացվող մշակութային ցեղասպանության առնչությամբ: «Հայքի մշակույթ»-ի օմբուդսմենի գրասենյակի գործընկեր Մխիթար Կարապետյանը հերթական անգամ ահազանգեց, որ Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտից ադրբեջանցի զավթիչների կողմից հրապարակած տեսանյութում վանդալիզմի հետքեր են նկատվում:

 

Խոսքը Էլմին Բայրամլիի կողմից 2024 թ. փետրվարի 13-ին  յութուբում հրապարակած տեսանյութի մասին է: Մեր գրասենյակի կողմից կատարելով տեսանյութի ուսումնասիրություն՝ ակնհայտ դարձավ, որ այս անգամ Ադրբեջանի մշակութային ցեղասպանության հերթական զոհը դարձան Ստեփանակերտի «Անդրանիկ» փողոցում տեղադրված քանդակները: Այս ամենը մեկ անգամ ևս վկայում է այն մասին, որ Ադրբեջանը պետական մակարդակով ոչնչացնում է Արցախի մշակութային ժառանգությունը:

 

Լուսանկարը՝ Մարութ Վանյանի: