Միշուստինը երկօրյա այցով կմեկնի Ադրբեջան
Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը երկօրյա աշխատանքային այցով կմեկնի Ադրբեջան։
ՌԴ Կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ այցի ընթացքում նա հանդիպումներ կունենա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և այս երկրի վարչապետ Ալի Ասադովի հետ։ Բանակցությունների ընթացքում նախատեսվում է քննարկել ռուս–ադրբեջանական առևտրատնտեսական համագործակցության զարգացմանն առնչվող մի շարք հարցեր։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվելու էներգետիկայի, տրանսպորտի, արդյունաբերական, մշակութային, հումանիտար և այլ ոլորտներում համատեղ նախագծերի խթանմանը։
Ակնկալվում է, որ հանդիպումների և բանակցությունների արդյունքում կստորագրվեն մի շարք միջկառավարական և միջգերատեսչական փաստաթղթեր։