Ոչ ոք խաղաղության գինը այնքան լավ չգիտի, որքան ես․ Վազգեն Սարգսյան
Այսօր Հայաստանի Ազգային հերոս Վազգեն Սարգսյանը կդառնար 65 տարեկան։ Արցախյան առաջին պատերազմի տարիներին, ստանձնելով սկզբում կամավորական խմբերի հրամանատարությունը, հետո նախաձեռնելով կանոնավոր բանակի կառուցումը, Վազգեն Սարգսյանը մեծ ներդրում ունեցավ Արցախի ազատագրման հարցում։ Պատերազմի ավարտից հետո զբաղեցրել է Պաշտպանության նախարարի, այնուհետև վարչապետի պաշտոնները։ Սպանվեց 1999 թվականին՝ Ազգային ժողովում տեղի ունեցած ահաբեկչության ընթացքում։