Հայաստանը դեռևս չի պատասխանել Ռուսաստանի Դաշնության առաջարկին՝ Երևանի «մտահոգությունները» լուծելու համար միջգերատեսչական խորհրդակցություններ անցկացնելու վերաբերյալ․ ասել է ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան՝ Համաշխարհային երիտասարդական փառատոնի շրջանակում։
«Նախկինում մենք առաջարկել էինք, որ հայ դաշնակիցների հետ միասին միջգերատեսչական խորհրդակցություններ անցկացնենք, որպեսզի առարկայական քննարկենք և փորձենք լուծել մտահոգությունները, բայց դեռ պատասխան չկա, գուցե այն հայտնվի հենց հիմա, բայց դեռ արձագանք չկա»,- ասել է նա։