ABCMEDIA
Խաղաղության խաչմերուկի թակարդը․ Մեղրու երկաթուղի

Խաղաղության խաչմերուկի թակարդը․ Մեղրու երկաթուղի

2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո Ադրբեջանը չի դադարում խոսել Զանգեզուրի միջանցքի մասին։ Հայկական կողմն էլ մեծ էնտուզիազմով խոսում է տարածաշրջանային կոմունիկացիների բացման մասին։ Հիմնականում այս կոնտեքստում խոսում են երկաթուղային ցանցերի բացումից, որը, սակայն, ժամանակավորապես սառեցվել է։

 

Քննարկվում էր երկու ուղղություն, երրորդն էլ բոնուսի տեսքով՝ Երասխ-Ջուղա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ, Հրազդան-Իջևան-Ղազախ-Աղստև և Կարս-Գյումրի-Թբիլիսի երթուղիները։ Սրանցից ամենաքննարկվածն ու հավանական առաջին վերագործակվողը Երասխ-Ջուղա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ հատվածն է։