30 Նոյ
2024
-0.7° c ԵՐԵՎԱՆ
-2.9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Կոնսերվատորիայի ղեկավարությունը կիսում է երաժշտական համայնքի վրդովմունքը․ հայտարարություն

Կոնսերվատորիայի ղեկավարությունը կիսում է երաժշտական համայնքի վրդովմունքը․ հայտարարություն

Երևանի Կոմիտասի անվան պետական Կոնսերվատորիայի ռեկտորատը հայտարարություն է տարածել` դժգոհություն հայտնելով Կոնսերվատորիան տեղափոխելու և շենքն այլ նպատակներով օգտագործելու նախագծի առնչությամբ։

 


«Երևանի Կոմիտասի անվան պետական Կոնսերվատորիայի հարգելի դասախոսներ, 

Կոնսերվատորիայի ղեկավարությունն արվեստի ԲՈւՀ-երի միավորման հարցի շուրջ իր կարծիքն ու դիրքորոշումը գրավոր ներկայացրել է ԿԳՄՍ նախարարին դեռևս անցյալ տարի։ Այն ներկայացված է նաև ռազմավարության մշակման  հանձնախմբին և գիտկոմի նախագահին։ ԵՊԿ ռեկտոր Սոնա Հովհաննիսյանն իր և ԲՈւՀ-ի ղեկավար կազմի դիրքորոշումը հրապարակել է ԵՊԿ գիտական խորհրդի փետրվարյան նիստի ժամանակ։ Հանգամանորեն ներկայացվել են այս նախագծի հետ ԲՈւՀ-ի անհամաձայնության հիմնավորումներն ու առաջարկները։ Մարտի 6-ի Ռեկտորատի նիստի ժամանակ, ևս մեկ անգամ խնդրվել է դեկանների և ամբիոնի վարիչների միջոցով Կոնսերվատորիայի դասախոսական կազմին տեղեկացնել ԲՈւՀ-ի պաշտոնական դիրքորոշման մասին։
ԵՊԿ ղեկավարությունը հասկանում և կիսում է երաժշտական համայնքի վրդովմունքն ու անկեղծ մտահոգությունները ՀՀ միակ մասնագիտական երաժշտական բարձրագույն հաստատության ապագայի վերաբերյալ։ Այս հարցի լուծումը հնարավոր է միայն մեր միասնական վերաբերմունքը կշռադատված, հիմնավոր և հարգալից ներկայացնելու դեպքում»,- ասված է հայտարարության մեջ։

 

Նշենք, որ երաժշտական հանրույթը իր դժգոհությունն է հայտնում Կոնսերվատորիան տեղափոխելու և շենքն այլ նպատակներով ծառայեցնելու համար։