ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը փոխվարչապետներին հանձնարարել է վերահսկել ռուս–ադրբեջանական բանակցությունների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը։
Փոխվարչապետների հետ հանդիպման ժամանակ Միշուստինն ամփոփել է մարտի 5-6-ը Ադրբեջան կատարած աշխատանքային այցի արդյունքները։ Այնուհետ կողմերը պայմանավորվել են ակտիվացնել համատեղ նախագծերի ուղղությամբ աշխատանքները և ստեղծել առավել բարենպաստ պայմաններ՝ փոխադարձ ներդրումներ ներգրավելու համար։
Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել Հյուսիս–Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքի զարգացմանը, որն անցնում է Ադրբեջանի տարածքով։
«Ձեր վերահսկողության տակ գտնվող տարածքներում ուշադիր հետևեք, թե ինչպես են իրականացվում մեր ադրբեջանցի գործընկերների հետ ձեռք բերված պայմանավորվածությունները», – ասել է Միշուստինը։