18 Հոկ
2026
12° c ԵՐԵՎԱՆ
14° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Միշուստինը հանձնարարել է հետևել Ադրբեջանի հետ պայմանավորվածությունների կատարմանը

Միշուստինը հանձնարարել է հետևել Ադրբեջանի հետ պայմանավորվածությունների կատարմանը

ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը փոխվարչապետներին հանձնարարել է վերահսկել ռուս-ադրբեջանական բանակցությունների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը։



Փոխվարչապետների հետ հանդիպման ժամանակ Միշուստինն ամփոփել է մարտի 5-6-ը Ադրբեջան կատարած աշխատանքային այցի արդյունքները։ Այնուհետ կողմերը պայմանավորվել են ակտիվացնել համատեղ նախագծերի ուղղությամբ աշխատանքները և ստեղծել առավել բարենպաստ պայմաններ՝ փոխադարձ ներդրումներ ներգրավելու համար։

 

Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքի զարգացմանը, որն անցնում է Ադրբեջանի տարածքով։

 


«Ձեր վերահսկողության տակ գտնվող տարածքներում ուշադիր հետևեք, թե ինչպես են իրականացվում մեր ադրբեջանցի գործընկերների հետ ձեռք բերված պայմանավորվածությունները», - ասել է Միշուստինը։

Ռազմագերիներ   Ռազմագերիներ