ՌԴ-ն պատրաստ է միջուկային պատերազմի, բայց ամեն ինչ այդքան արագ չի ընթանա․ Պուտինի հարցազրույցի առանցքային կետերը
- Եթե ԱՄՆ–ի զորքերը հայտնվեն Ուկրաինայում, Ռուսաստանը նրանց կվերաբերվի որպես զավթիչների, ԱՄՆ դա շատ լավ հասկանում է։
- Ռազմատեխնիկական տեսակետից Ռուսաստանը պատրաստ է միջուկային պատերազմի, բայց դժվար «ամեն ինչ այդքան արագ ընթանա»։
- ԱՄՆ–ն միջուկային ուժեր է զարգացնում, խնդիր է դնում դրանք ավելի արդիական դարձնել, բայց դա չի նշանակում, որ նրանք վաղը պատրաստ են միջուկային պատերազմ սկսել:
- Եթե ԱՄՆ–ն միջուկային փորձարկումներ իրականացնի, Ռուսաստանը կարող է նույնն անել։
- Արևմուտքը հասկացավ, որ մարտի դաշտում անհնար է ռազմավարական պարտության մատնել Ռուսաստանին։ Ժողովրդի միասնությունը նրանց անզորության առաջ կանգնեցրեց։
- Ռուսաստանը չի պատրաստվում պառակտումներ անել Արևմուտքում, մենք միայն մեր շահերին ենք հետևում։
- Ռուսաստանը չի միջամտում ԱՄՆ նախագահական ընտրություններին, Մոսկվան պատրաստ է աշխատել ցանկացած նախագահի հետ։
- Ռուսաստանը ինքնակամ չմտավ Աֆրիկա և չհեռացրեց Ֆրանսիային այնտեղից, աֆրիկյան առաջնորդներն իրենք էին ցանկանում աշխատել Մոսկվայի հետ:
- Ֆինլանդիայի և Շվեդիայի մուտքը ՆԱՏՕ անիմաստ է, նրանց պետք էր ուղղակի ինչ–որ մեկի հովանու ներքո լինել։
- Ռուսաստանը պատրաստ է Ուկրաինայի հարցով բանակցությունների, բայց դրանք պետք է հիմնված լինեն իրականության վրա, այլ ոչ թե հոգեմետ դեղերի օգտագործումից հետո առաջացած ցանկությունների։
- Բանակցությունները պետք է լինեն ոչ թե դադար, որ Կիևը վերազինվի, այլ լուրջ խոսակցություն դառնան՝ Ռուսաստանի անվտանգության երաշխիքների հետ կապված։
- Ուկրաինայում վաղուց արևմտյան երկրների զինվորականներ կան, այժմ էլ նրանք այնտեղ են անմիջականորեն՝ խորհրդականների և վարձկանների տեսքով։
- Ուկրաինայում պաշտոնական օտարերկրյա զորամիավորումների առկայությունը չի փոխի իրավիճակը մարտադաշտում։
- Լեհաստանը ցանկանում է վերադարձնել այն հողերը, որոնք պատմականորեն իրենն է համարում և որոնք փոխանցվել են Ուկրաինային։
- Եթե Լեհաստանը զորք մտցնի Ուկրաինա, նա այնտեղից չի հեռանա։
- Բրիտանական և ամերիկյան հրթիռները վնաս են հասցնում Ռուսաստանին, բայց չեն փոխում իրավիճակը մարտադաշտում։
- Ոչ ոք մեզ հետ հաշվի չի նստի, եթե չկարողանանք պաշտպանվել, իսկ հետևանքները կարող են աղետալի լինել ռուսական պետականության համար։
- Ռուսաստանը խաչմերուկում չէ, նա գտնվում է իր զարգացման ռազմավարական ուղու վրա և չի շեղվի իր ճանապարհից: