27 Հլս
2024
19.9° c ԵՐԵՎԱՆ
14.1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՌԴ-ն պատրաստ է միջուկային պատերազմի, բայց ամեն ինչ այդքան արագ չի ընթանա․ Պուտինի հարցազրույցի առանցքային կետերը

ՌԴ-ն պատրաստ է միջուկային պատերազմի, բայց ամեն ինչ այդքան արագ չի ընթանա․ Պուտինի հարցազրույցի առանցքային կետերը

  • Եթե ԱՄՆի զորքերը հայտնվեն Ուկրաինայում, Ռուսաստանը նրանց կվերաբերվի որպես զավթիչների, ԱՄՆ դա շատ լավ հասկանում է։

 

  • Ռազմատեխնիկական տեսակետից Ռուսաստանը պատրաստ է միջուկային պատերազմի, բայց դժվար «ամեն ինչ այդքան արագ ընթանա»։

 

  • ԱՄՆն միջուկային ուժեր է զարգացնում, խնդիր է դնում դրանք ավելի արդիական դարձնել, բայց դա չի նշանակում, որ նրանք վաղը պատրաստ են միջուկային պատերազմ սկսել:

 

  • Եթե ԱՄՆն միջուկային փորձարկումներ իրականացնի, Ռուսաստանը կարող է նույնն անել։

 

  • Արևմուտքը հասկացավ, որ մարտի դաշտում անհնար է ռազմավարական պարտության մատնել Ռուսաստանին։ Ժողովրդի միասնությունը նրանց անզորության առաջ կանգնեցրեց։

 

  • Ռուսաստանը չի պատրաստվում պառակտումներ անել Արևմուտքում, մենք միայն մեր շահերին ենք հետևում։

 

  • Ռուսաստանը չի միջամտում ԱՄՆ նախագահական ընտրություններին, Մոսկվան պատրաստ է աշխատել ցանկացած նախագահի հետ։

 

  • Ռուսաստանը ինքնակամ չմտավ Աֆրիկա և չհեռացրեց Ֆրանսիային այնտեղից, աֆրիկյան առաջնորդներն իրենք էին ցանկանում աշխատել Մոսկվայի հետ:

 

  • Ֆինլանդիայի և Շվեդիայի մուտքը ՆԱՏՕ անիմաստ է, նրանց պետք էր ուղղակի ինչոր մեկի հովանու ներքո լինել։

 

  • Ռուսաստանը պատրաստ է Ուկրաինայի հարցով բանակցությունների, բայց դրանք պետք է հիմնված լինեն իրականության վրա, այլ ոչ թե հոգեմետ դեղերի օգտագործումից հետո առաջացած ցանկությունների։

 

  • Բանակցությունները պետք է լինեն ոչ թե դադար, որ Կիևը վերազինվի, այլ լուրջ խոսակցություն դառնան՝ Ռուսաստանի անվտանգության երաշխիքների հետ կապված։

 

  • Ուկրաինայում վաղուց արևմտյան երկրների զինվորականներ կան, այժմ էլ նրանք այնտեղ են անմիջականորեն՝ խորհրդականների և վարձկանների տեսքով։

 

  • Ուկրաինայում պաշտոնական օտարերկրյա զորամիավորումների առկայությունը չի փոխի իրավիճակը մարտադաշտում։

 

  • Լեհաստանը ցանկանում է վերադարձնել այն հողերը, որոնք պատմականորեն իրենն է համարում և որոնք փոխանցվել են Ուկրաինային։

 

  • Եթե Լեհաստանը զորք մտցնի Ուկրաինա, նա այնտեղից չի հեռանա։

 

  • Բրիտանական և ամերիկյան հրթիռները վնաս են հասցնում Ռուսաստանին, բայց չեն փոխում իրավիճակը մարտադաշտում։

 

  • Ոչ ոք մեզ հետ հաշվի չի նստի, եթե չկարողանանք պաշտպանվել, իսկ հետևանքները կարող են աղետալի լինել ռուսական պետականության համար։

 

  • Ռուսաստանը խաչմերուկում չէ, նա գտնվում է իր զարգացման ռազմավարական ուղու վրա և չի շեղվի իր ճանապարհից: