19 Նոյ
2024
13.4° c ԵՐԵՎԱՆ
12° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ադրբեջանի պահանջներին լեգիտիմություն հաղորդելու հարցում անբարոյականության մրցավազք է սկսվել․ Տիգրան Աբրահամյան

Ադրբեջանի պահանջներին լեգիտիմություն հաղորդելու հարցում անբարոյականության մրցավազք է սկսվել․ Տիգրան Աբրահամյան

Հայտնի ասուլիսով Փաշինյանը բացեց հայտնի 4 գյուղերի հանձնման թեման, իսկ դրանից անմիջապես հետո, ողջ իշխանական քարոզչությունն իր դեմքերով, մեդիայով, տելեգրամյան ալիքներով մի բան են ասում` հանձնման ենթակա 4 գյուղերը Տավուշի մարզի վարչական մասում չեն, պետք է հանձնել: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

«Այսինքն` Արծվաշենը, նույն Տավուշի մարզի մի շարք հատվածներ, Գեղարքունիքի, Վայոց ձորի և Սյունիքի մի շարք տեղամասեր օկուպացված Ադրբեջանն իր ագրեսիան որպես պատմական արդարության իրականացում է ձևակերպում, սրանք միակողմանի գյուղեր են հանձնում:

 

Անբարոյականության մրցավազք է սկսվել` Ադրբեջանի պահանջներին լեգիտիմություն հաղորդելու և միակողմանի զիջումների գնալու հարցում:

 

Հավասարապես դավաճանությամբ են զբաղված բոլոր նրանք, ովքեր ուղղակի և անուղղակի ձևով աջակցում են իշխանության հանձնողական քաղաքականությանը և ապահովում կեղծ թեզերի և միակողմանի զիջումների տեղեկատվական բլոկը` մեկն իր դեմքով, մեկը` հանձնարարությամբ, երրորդը` հոդված գրելով»,- ընդգծել է Աբրահամյանը: