Քաղաքապետարանում խուզարկություն է ընթանում
Հակակոռուպցիոն կոմիտեն այս պահին Երևանի քաղաքապետարանի Ճարտարապետության և քաղաքաշինության վարչությունում աշխատանքներ է իրականացնում։Այս մասին ABC Media-ի հետ զրույցում հայտնել է քաղաքապետարանի լրատվության վարչության պետ Տարոն Գևորգյանը։
Նա նշեց, որ այս պահին որևէ ձերբակալության մասին տեղեկություն չունի և հորդորեց տեղեկանալ Հակակոռուպցիոն կոմիտեից։
Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանն էլ ABC media-ի հետ զրույցում հաստատեց տեղեկություններն այն մասին, որ քաղաքապետարանում այս պահին խուզարկություն է կատարվում։
«Մեզ մոտ քննվող քրեական գործի շրջանակներում է այս պահին գործընթացներ ընթանում, բայց այլ մանրամասներ այս պահին չեմ կարող հաղորդել»,-ասաց նա։
Հիշեցնենք, որ այսօր մամուլում լուրեր էին տարածվել, որ քաղաքապետարանում վաղ առավոտից խուզարկություն է տեղի ունենում, ավելի ուշ լուր տարածվեց, թե կան ձերբակալվածներ։ Մեզ հետ զրույցում Հակակոռուպցիոն կոմիտեի խոսնակը ձերբակալվածների մասին տեղեկությունը ոչ հերքեց, ոչ էլ հաստատեց։