
Նոր Նորքի ոստիկանական բաժանմունքում վիրավորում ստացածներից մեկին պատրաստվում են վիրահատել
Նոր Նորքի ոստիկանական բաժանմունքում վիրավորում ստացածներից մեկին պատրաստվում են վիրահատել․ այս մասին ABCmedia-ի հետ զրույցում ասել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ի փոխտնօրեն Պետրոս Մանուկյան։
Հիշեցնենք, որ ավելի վաղ մամուլում տեղեկություններ էր շրջանառվում, թե Նոր Նորք Ոստիկանական բաժանմունքի վրա հարձակումը կազմակերպել են «Մարտական եղբայրություն» ՀԿ-ն, սակայն ABCmedia-ի հետ զրույցում կազմակերպության անդամ Հենրիկ Մխիթարյանը հերքել էր տեղեկությունը։
«Աբսուրդ մեղադրանք է, մեր ՀԿ-ն ընդհանրապես կապ չունի կատարվածի հետ»,- ասել է Մխիթարյանը։
Մխիթարյանը նշել է նաև, որ «Մարտական եղբայրություն» ՀԿ-ի 50 անդամի են բերման ենթարկել՝ ապօրինի զենքի կիրառման կասկածանքով։ Մի մասին Ոսկեպարում են ձերբակալել, մի մասին՝ Երևանում։
«Մենք մեկ տարի պայքարել ենք՝ զենքերը օրինական դարձնելու համար ու այսօր բացառված է մեր՝ ապօրինի զենք ունենալը»,- ասել է նա։