ABCMEDIA
Նոր Նորքի ոստիկանական բաժանմունքում վիրավորում ստացածներից մեկին պատրաստվում են վիրահատել

Նոր Նորքի ոստիկանական բաժանմունքում վիրավորում ստացածներից մեկին պատրաստվում են վիրահատել

Նոր Նորքի ոստիկանական բաժանմունքում վիրավորում ստացածներից մեկին պատրաստվում են վիրահատել․ այս մասին ABCmedia-ի հետ զրույցում  ասել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ի փոխտնօրեն  Պետրոս Մանուկյան։

Հիշեցնենք, որ ավելի վաղ մամուլում տեղեկություններ էր շրջանառվում, թե Նոր Նորք Ոստիկանական բաժանմունքի վրա հարձակումը կազմակերպել են «Մարտական եղբայրություն» ՀԿ-ն, սակայն ABCmedia-ի հետ զրույցում կազմակերպության անդամ Հենրիկ Մխիթարյանը հերքել էր տեղեկությունը։

«Աբսուրդ մեղադրանք է, մեր ՀԿ-ն ընդհանրապես կապ չունի կատարվածի հետ»,- ասել է Մխիթարյանը։
Մխիթարյանը նշել է նաև, որ «Մարտական եղբայրություն» ՀԿ-ի 50 անդամի են բերման ենթարկել՝ ապօրինի զենքի կիրառման կասկածանքով։ Մի մասին Ոսկեպարում են ձերբակալել, մի մասին՝ Երևանում։

«Մենք մեկ տարի պայքարել ենք՝ զենքերը օրինական դարձնելու համար ու այսօր բացառված է մեր՝ ապօրինի զենք ունենալը»,- ասել է նա։