16 Հոկ
2026
21° c ԵՐԵՎԱՆ
23° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՔՊ-ի թևերը կտրելը մեր մոտեցումն է, Ստեփանավանն առաջին փորձն է․ Նարեկ Կարապետյան

ՔՊ-ի թևերը կտրելը մեր մոտեցումն է, Ստեփանավանն առաջին փորձն է․ Նարեկ Կարապետյան

«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը Ստեփանավանում մամուլի ասուլիս է հրավիրել։

Անդրադառնալով ՏԻՄ ընտրություններին՝ Կարապետյանը նշեց, որ Ստեփանավանն իրենց ուժի համար առաջին փորձն է, իսկ պայքարը դեռ առջևում է։

«ՔՊ-ի թևերը կտրելը մեր մոտեցումն է տարբեր տեղերում։ Ստեփանավանը մեր առաջին փորձն է, դրանից հետո մենք ունենք Հայաստանի ամենամեծ համայնքները։ Խաղը դեռ առջևում է, պայքարը դեռ առջևում է։ Մենք պետք է կարողանանք փորձ ձեռք բերել՝ ինստիտուցիոնալ, որպեսզի ճիշտ աշխատանք կատարենք»,- ասաց նա։

Կարապետյանը նաև նշեց, որ Հայաստանի բնակչության գրեթե 40 տոկոսն ապրում է 3 համայնքում, և այդ համայնքներում ընտրությունները դեռ առջևում են։

Ստեփանավան համայնքի ՏԻՄ ընտրությունները կանցկացվեն 2026 թվականի հոկտեմբերի 25-ին։

 

Ռազմագերիներ   Ռազմագերիներ