
ԵՄ-ն պետք է աջակցի Ուկրաինային, որպեսզի այն կարողանա գոյատևել ձմռանը․ Կայա Կալլաս
ԵՄ արտաքին գործերի նախարար Կայա Կալլասը կոչ է արել եվրոպական երկրներին ավելացնել Կիևին ցուցաբերվող ռազմական աջակցությունը․ գրում է ria.ru-ն։
«Իրավիճակն իսկապես ծանր է։ Մենք պետք է աջակցենք Ուկրաինային, որպեսզի այն կարողանա գոյատևել ձմռանը, քանի որ կոշտ ձմեռ է սպասվում»,- Բրյուսելում ԵՄ գագաթնաժողովի երկրորդ օրն ասել է Կալլասը։
Նրա խոսքով՝ Ուկրաինային, առաջին հերթին, անհրաժեշտ են հակաօդային պաշտպանության լրացուցիչ միջոցներ։
Նա նաև ընդգծել է, որ Եվրամիությունը մոտ ապագայում չի կարող փոխարինել ամերիկյան Starlink արբանյակային համակարգն Ուկրաինայի համար։


