13 Նոյ
2026
10° c ԵՐԵՎԱՆ
14° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Վրաստանի կամրջող դերը նվազեցնելու փորձը Բրյուսելին բնորոշ մանր վրեժխնդրության ևս մի դրսևորում է. Շալվա Պապուաշվիլի

Վրաստանի կամրջող դերը նվազեցնելու փորձը Բրյուսելին բնորոշ մանր վրեժխնդրության ևս մի դրսևորում է. Շալվա Պապուաշվիլի

Վրաստանի կամրջող դերը նվազեցնելու փորձը Բրյուսելի բյուրոկրատիային բնորոշ մանր վրեժխնդրության ևս մի դրսևորում է․ հայտարարել է Վրաստանի խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին։

Նա նշել է, որ նման քայլեր ձեռնարկելով՝ Եվրամիությունն իրականում վնասում է իրեն, այլ ոչ թե Վրաստանին։

«Մենք կարևոր դեր ենք խաղում Միջին միջանցքում՝ թե՛ աշխարհագրական, թե՛ ցամաքային և ծովային տրանսպորտի հեշտացման առումով։ Վրաստանը Եվրամիության և նրա անդամ պետությունների համար անբաժանելի օղակ է», - հայտարարել է խորհրդարանի խոսնակը։

Շալվա Պապուաշվիլին ընդգծել է, որ կա Վրաստանին և վրաց ժողովրդին քաղաքական, տնտեսական և սոցիալական վնաս հասցնելու կոնկրետ ծրագիր։

«Մենք տեսնում ենք, որ Եվրամիությունը և նրա դեսպանատունն անմիջականորեն ներգրավված են Վրաստանին վնասելուն ուղղված այս ծրագրի իրականացման գործում», - հավելել է նա։

Նշենք, որ նոյեմբերի 16-ին Բրյուսելում ԵՄ նախաձեռնությամբ կկայանա «Միջտարածաշրջանային անվտանգություն և կապակցվածություն» թեմայով բարձր մակարդակի հանդիպում։ Վրացական կողմը միջոցառմանը հրավիրվել է համեմատաբար ցածր մակարդակով։

 

Ռազմագերիներ   Ռազմագերիներ