16 Հոկ
2026
19° c ԵՐԵՎԱՆ
23° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորումը հնարավոր է առանց Զելենսկիի մասնակցության․ Թրամփ

Ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորումը հնարավոր է առանց Զելենսկիի մասնակցության․ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Newsmax ալիքին տված հարցազրույցում խիստ քննադատել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին՝ հայտարարելով, որ վերջինս, իրականում, չի ձգտում խաղաղության։

«Ես Զելենսկիի մեծ երկրպագուն չեմ»,- ընդգծել է Թրամփը՝ հավելելով, որ եթե կողմերը գան համաձայնության, ապա դա տեղի է ունենալու առանց Ուկրաինայի գործող ղեկավարի մասնակցության։

«Նա ասում է, թե ուզում է կարգավորել հակամարտությունը, բայց իրականում չի ուզում»,- նշել է Թրամփը։

Հիշեցնենք, որ վերջերս Թրամփն ասել էր նաև, որ Ուկրաինայում ժամանակն է անցկացնել նախագահական ընտրություններ։

Ըստ ԱՄՆ նախագահի՝ Զելենսկին չափազանց երկար է մնացել իշխանության ղեկին, և երկրին անհրաժեշտ է նոր ղեկավար, որ ունակ կլինի գնալ համաձայնությունների։

 

Ռազմագերիներ   Ռազմագերիներ