16 Հոկ
2026
18° c ԵՐԵՎԱՆ
23° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Չի բացառվում, որ Հայաստանն Ադրբեջանից էլեկտրաէներգիա գնելու կարիք ունենա․ Խուդաթյան

Չի բացառվում, որ Հայաստանն Ադրբեջանից էլեկտրաէներգիա գնելու կարիք ունենա․ Խուդաթյան

Հայաստանի և Ադրբեջանի էներգետիկ ոլորտների ներկայացուցիչները քննարկել են երկու երկրների էներգետիկ համակարգերը միացնելու հնարավորությունը։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանի խոսքով՝ ուսումնասիրվել են առկա ենթակառուցվածքները, և փոքր ներդրումների արդյունքում դրանք պատրաստ են հարցը գործնական փուլ տեղափոխելու համար։

Խուդաթյանն այսօր լրագրողների հետ զրույցում չբացառեց, որ Հայաստանը հետագայում Ադրբեջանից էլեկտրաէներգիա գնելու անհրաժեշտություն ունենա։

«Արհեստական բանականության գործարանների զարգացման և էլեկտրաէներգիայի պահանջարկի աճի պայմաններում Հայաստանի արտադրած էլեկտրաէներգիայի ամբողջ ծավալը տեսականորեն կարող է սպառվել երկրի ներսում»,- ասաց Խուդաթյանը։

ՏԿԵ նախարարի խոսքով՝ Հայաստանը դիտարկում է նաև ատոմակայանի կառուցման տարբերակները։ Նախնական փուլում քննարկվել է փոքր մոդուլային ռեակտորներով ատոմակայանի կառուցումը, սակայն այժմ ուսումնասիրվում են նաև այլ առաջարկներ։ Ատոմակայանի մոդելի վերաբերյալ որոշում նախատեսվում է կայացնել 2027 թվականի սկզբին, որից հետո կանցնեն նախագծման և շինարարության փուլերին։

Մինչ այդ, նախատեսվում է շահագործել Մեծամորի ատոմակայանը, մինչև նոր ատոմակայանի գործարկումը։ Խուդաթյանը հիշեցրեց՝ գործող ատոմակայանի շահագործման ժամկետը երկարաձգվել է 10 տարով։

 

 

Ռազմագերիներ   Ռազմագերիներ