16 Հոկ
2026
17° c ԵՐԵՎԱՆ
23° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Բաքուն վերադարձել է հին՝ ավելի կոշտ հռետորաբանության․ Տիգրան Աբրահամյան

Բաքուն վերադարձել է հին՝ ավելի կոշտ հռետորաբանության․ Տիգրան Աբրահամյան

2025-ի Վաշինգտոնյան համաձայնությունից հետո մի ընթացք Ադրբեջանի պաշտոնական հռետորաբանությունը մեղմացել էր. Facebook-ի իր էջում գրել է ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

«Թեև առանձին դեպքերում որոշակի կոշտությամբ կամ սրությամբ ձևակերպումներ հնչում էին, սակայն ընդհանուր առմամբ բառամթերքի մեղմացումն ակնհայտ էր:

Վերջին շաբաթներին Ադրբեջանում, կարծես, հին բառապաշարին են վերադառնում, և, թեև դա իր պիկին չի հասել, սակայն ինքնին իրավիճակը բավականին մտահոգությունների տեղիք է տալիս:

Եթե կարճ ձևակերպեմ հնարավոր պատճառները, ապա դա և՛ բանակցային տրամաբանության հետ կապ ունի, և՛ Ադրբեջանի ներքին զարգացումների»,- նշել է Աբրահամյանը։

 

Ռազմագերիներ   Ռազմագերիներ