
Մենք վստահում ենք հայերին, և գիտենք, որ նրանք որևէ գործողություն չեն ձեռնարկի Իրանի անվտանգության դեմ․ Արաղչի
Իրանը վստահ է, որ Հայաստանը որևէ գործողություն չի ձեռնարկի Թեհրանի անվտանգության դեմ․ Երևանում COP17-ի շրջանակում հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին՝ մեկնաբանելով «Թրամփի երթուղու» (TRIPP) իրականացումը։
«Մենք սերտ կապի մեջ ենք մեր հայ ընկերների հետ. մենք վստահում ենք նրանց, և գիտենք, որ նրանք որևէ գործողություն չեն ձեռնարկի Իրանի անվտանգության դեմ։ Հետևաբար, մենք շարունակում ենք մեր խորհրդակցությունները Հայաստանի իշխանությունների հետ։ Ինչպես գիտեք, իմ շատ լավ ընկերը՝ Հայաստանի արտաքին գործերի նախարարը, Թեհրանում էր, և մենք լավ խորհրդակցություններ ունեցանք։ Եվ այսօր մեր նախագահը կհանդիպի Նիկոլ Փաշինյանի հետ՝ արդեն երկրորդ անգամ վերջին երկու շաբաթվա ընթացքում։ Այսպիսով՝ մենք սերտ կապ ենք պահպանում», - նշել է նա։


