16 Հոկ
2026
22° c ԵՐԵՎԱՆ
22° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՏԻՄ ընտրություններում «խորհուրդ»-սպառնալիքներ են հնչում ընդդիմադիր թեկնածուների հասցեին․ Մեսրոպ Առաքելյան

ՏԻՄ ընտրություններում «խորհուրդ»-սպառնալիքներ են հնչում ընդդիմադիր թեկնածուների հասցեին․ Մեսրոպ Առաքելյան

«Ապրելու երկիր» կուսակցությունը ՏԻՄ ընտրություններին մասնակցելու է 6 համայնքում՝ Մեղրիում, Գորիսում, Ջերմուկում, Մարտունիում, Արթիկում և Դիլիջանում։

Գորիսում կուսակցությունը մասնակցում է «Հայկական քվեի» հետ ձևավորած «Ապրելու քվե» դաշինքով․ ABC Media-ի հետ զրույցում ասաց կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը։

«Առաջին հերթին՝ պետք է ընտրողին հնարավորություն տալ ընտրելու։ Մենք ուրախ կլինեինք նաև այլ ընդդիմադիր ուժերի ավելի ակտիվ տեսնել ՏԻՄ ընտրություններում»,- նշեց նա։

Առաքելյանի պնդմամբ՝ տարբեր համայնքներում ընդդիմադիր թեկնածուները ճնշումների են բախվում։ Նա հիշատակեց Փարաքարի համայնքապետի սպանությունը, Ալավերդիում համայնքապետի պաշտոնը կորցնելը և Նոյեմբերյանում իրենց թեկնածուի նկատմամբ քրեական վարույթը։

«Այս ամենը խոսում է մի բանի մասին, որ իշխանությունը ժողովրդավարական արժեքները ոտնահարելով՝ ամեն գնով փորձում է ՏԻՄ ընտրություններում հաջողության հասնել»,-ասաց նա։

Նրա խոսքով՝ հատկապես փոքր համայնքներում ընդդիմադիր թիմեր ձևավորելը դժվար է, քանի որ թեկնածուներին երբեմն հորդորում են, «բարեկամաբար խորհուրդ» են տալիս չընդգրկվել ընտրական ցուցակներում։

Անի Աբաղյան

 

 

Ռազմագերիներ   Ռազմագերիներ