24 Նոյ
2024
8.1° c ԵՐԵՎԱՆ
13.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները կրակ չեն բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ

ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները կրակ չեն բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է ապատեղեկատվություն տարածել։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր ապրիլի 9-ին՝ ժամը 10։40-ին, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։

Հիշեցնենք, որ այսօր առավոտյան ՀՀ ՊՆ-ն ևս մեկ անգամ հերքել էր Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը, թե հայկական կողմը կրակ է բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, և հայտնել, որ ադրբեջանական զինված ուժերն են կրակ բացել Սյունիքի մարզի Արավուսի և Խոզնավարի հատվածում տեղակայված հայկական ուժերի ուղղությամբ։