26 Դեկ
2024
-0.7° c ԵՐԵՎԱՆ
-2.9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Արթնացե՛ք ու կտեսնեք՝ այս խնդիրը Ոսկեպարով չի վերջանա․ Արսեն Գրիգորյան 

Արթնացե՛ք ու կտեսնեք՝ այս խնդիրը Ոսկեպարով չի վերջանա․ Արսեն Գրիգորյան 

Տավուշի մարզի գյուղերի հանձնման խնդիրը միայն տավուշցիների խնդիրը չէ, յուրաքանչյուրինս է․ ABC media-ի հետ զրույցում ասել ՀՀ վաստակավոր արտիստ Արսեն Գրիգորյանը:

«Դեմ եմ, որ ասում են` ամեն մարդ պետք է իր գործով զբաղվի։ Կան գործեր, որոնք ընդհանրական են բոլոր հայերի համար՝ ոչ միայն Հայաստանում, այլ ամբողջ աշխարհում։ Ոսկեպարի, Բաղանիսի, Տեղ գյուղի, Ներքին Հանդի, Վարդենիսի և մյուս սահմանամերձ տարածքների անվտանգության ապահովմամբ պետք է հետաքրքված լինեն բոլորը»,-ասել է նա։

Գրիգորյանի խոսքով՝ պետք է բոլորս տեր կանգնենք պետական ու ազգային իրավունքներին, որովհետև վտանգված են ոչ միայն ՀՀ տարածքները, այլև մեր պատմամշակութային կոթողները։

«Արթնացե՛ք և կտեսնեք, որ մենք հերթով կորցնում ենք ունեցածը, արթնացե՛ք ու տեսե՛ք, որ խնդիրը Ոսկեպարը կամ մյուս գյուղերը հանձնելով չի վերջանա»,-ասել է Գրիգորյանը։

Հիշեցնենք, որ այսօր Տավուշի մարզի Ոսկեպար գյուղում հանրահավաք է։

Մասնակիցների թվում նաև ԱԺ պատգամավորներ, մտավորականներ, արվեստի գործիչներ կան։