Թաթոյան հիմնադրամը Տավուշի մարզում փաստահավաք աշխատանքերի վրա հիմնված զեկույց է հրապարակել
Թաթոյան հիմնադրամը իր կատարած փաստահավաք աշխատանքերի վրա հիմնված զեկույց է հրապարակել։ «Հայաստանի Տավուշի մարզի համայնքների և ճանապարհների հետ կապված փաստերը ներառված են զեկույցում։
Այս փաստերը ևս մեկ անգամ հաստատում են, որ Կառավարության հայտարարած, այսպես կոչված, դելիմիտացիայի կամ սահմանազատման գործընթացը հեռանկարում լրջորեն խախտում է մարդկանց իրավունքներն ու անվտանգությունը, հատկապես դրանով հակասում է միջազգայնորեն հաստատված էությանը։
Մենք ներկայում նաև զուգահեռ այլ` անգլերենով զեկույցի ամփոփման աշխատանքներ ենք տանում, այդ թվում` քարտեզների վրա համապատասխան նշումներով», – ասվում է հիմնադրամի տարածած հաղորդագրության մեջ։