27 Հլս
2024
21.9° c ԵՐԵՎԱՆ
15° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Թաթոյան հիմնադրամը Տավուշի մարզում փաստահավաք աշխատանքերի վրա հիմնված զեկույց է հրապարակել

Թաթոյան հիմնադրամը Տավուշի մարզում փաստահավաք աշխատանքերի վրա հիմնված զեկույց է հրապարակել

Թաթոյան հիմնադրամը իր կատարած փաստահավաք աշխատանքերի վրա հիմնված զեկույց է հրապարակել։ «Հայաստանի Տավուշի մարզի համայնքների և ճանապարհների հետ կապված փաստերը  ներառված են զեկույցում։

Այս փաստերը ևս մեկ անգամ հաստատում են, որ Կառավարության հայտարարած, այսպես կոչված, դելիմիտացիայի կամ սահմանազատման գործընթացը հեռանկարում լրջորեն խախտում է մարդկանց իրավունքներն ու անվտանգությունը, հատկապես դրանով հակասում է միջազգայնորեն հաստատված էությանը։

Մենք ներկայում նաև զուգահեռ այլ` անգլերենով զեկույցի ամփոփման աշխատանքներ ենք տանում, այդ թվում` քարտեզների վրա համապատասխան նշումներով», – ասվում է հիմնադրամի տարածած հաղորդագրության մեջ։