
Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում
Նոյեմբերի 22-ին՝ ժամը 10։15-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում․ հայտնում է Ճանապարհային դեպարտամենտը։
Հանրապետության մյուս տարածաշրջաններում, բացառությամբ Գորիսի, Կապանի և Մեղրիի, անձրև է տեղում։
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են ձմեռային սպասարկման աշխատանքներ:
Հարգելի՛ վարորդներ, հորդորում ենք լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։


