21 Նոյ
2026
13° c ԵՐԵՎԱՆ
11° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ակրոպոլիսի թանգարանում բացվել է «Հին Հայաստան» խորագրով բացառիկ ցուցահանդես (լուսանկարներ)

Ակրոպոլիսի թանգարանում բացվել է «Հին Հայաստան» խորագրով բացառիկ ցուցահանդես (լուսանկարներ)

Հունաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանության նախաձեռնությամբ և աջակցությամբ՝ Ակրոպոլիսի թանգարանում բացվել է «Հին Հայաստան» խորագրով ցուցահանդեսը․ հատնում են Հունաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանությունից։

«Այն Հայաստանի պատմության թանգարանի և Ակրոպոլիսի թանգարանի համագործակցության արդյունք է՝ իրականացված երկու երկրների համապատասխան նախարարությունների աջակցությամբ։

Ցուցահանդեսը տևելու է նոյեմբերի 20 ից մինչև փետրվարի 28-ը։ Մուտքը ազատ է բոլոր այցելուների համար։

Ցուցահանդեսի ամբողջ ընթացքում Ակրոպոլիսի թանգարանում Հունաստանում ՀՀ դեսպանության միջնորդությամբ և աջակցությամբ ներկայացվելու է հայկական մշակութային տարբեր կատարումներ, հայկական դպրոցների այցելություններ, ինչպես նաև ներկայացվելու են հայկական խոհանոցային ավանդույթները։

Ցուցահանդեսի ամբողջ ընթացքը լայնածավալ գովազդվելու է Աթենքի ստորգետնյա կանգառներում և օդանավակայանում։

Ցուցահանդես բացումը արժանացել է ծավալուն լուսաբանման ինչպես հունական, այնպես էլ միջազգային մամուլի կողմից»,- ասված է հաղորդագրությունում։

 

Ռազմագերիներ   Ռազմագերիներ