
Խոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել է 3 մեքենա և 2 տրոլեյբուս
Այսօր՝ նոյեմբերի 21-ին խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում. գրում է shamshyan.com-ը։
«Ժամը 10։40-ի սահմաններում Բագրատունյաց փողոցում՝ Գարեգին Նժդեհի հրապարակում բախվել են «BMW X5»-ը, «Mercedes-Benz G 550»-ը, մեկ այլ «Mercedes» և Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված թիվ 1 երթուղին սպասարկող երկու տրոլեյբուսները։
Վթարի հետևանքով երկու հոգի, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու, ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը, տեղափոխվել են Երևանի տարբեր մասնագիտացված հիվանդանոցներ։
Շտապօգնության բժիշկները վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության 1-ին գումարտակի 1-ին վաշտի պարեկները, գնդի հրամանատար Անդրանիկ Խաչատրյանի, գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի և գումարտակի հրամանատարի տեղակալ Ալբերտ Հովհաննիսյանի գլխավորությամբ։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և վիրավորների ինքնությունները։
Բախման հետևանքով «BMW X5»-ը հայտնվել է ճանապարհի մեջտեղում»,- գրում է լրատվամիջոցը։


