20 Նոյ
2026
12° c ԵՐԵՎԱՆ
14° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ես առաջարկում եմ, որ ընդդիմությունն ապահովի անհրաժեշտ 6 ձայնը, և մենք գնանք նոր Սահմանադրության ընդունման հանրաքվեի․ Փաշինյան

Ես առաջարկում եմ, որ ընդդիմությունն ապահովի անհրաժեշտ 6 ձայնը, և մենք գնանք նոր Սահմանադրության ընդունման հանրաքվեի․ Փաշինյան

Երկուշաբթի ՀՀ արդարադատության նախարարությունը կհրապարակի նոր Սահմանադրության նախագիծը, և ես ուղերձով կդիմեմ ժողովրդին․ այսօր Ազգային ժողովի ամբիոնից հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

«Ես առաջարկում եմ, որ ընդդիմությունն ապահովի անհրաժեշտ 6 ձայնը, և մենք գնանք նոր Սահմանադրության ընդունման հանրաքվեի։ Ասում եմ պաշտոնապես, եթե ժողովուրդը դեմ կքվեարկի, ես հրաժարական կտամ արդյունքների հրապարակումից հետո մեկ շաբաթվա ընթացքում։ Եթե ժողովուրդը կողմ կքվեարկի, ես էլի պաշտոնապես ասում եմ, ես հաջորդ ընտրություններում չեմ առաջադրվի որպես վարչապետի թեկնածու»,- ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ սա բաց առաջարկ է։

«Մենք հրապարակային պլան ենք առաջարկում, իրենք առաջնորդվում են բացառապես գաղտնի պլանով։ Ես ասում եմ՝ ձեզ տալիս եմ ինձ հեռացնելու հնարավորություն, ասում են՝ երբեք ու թողնում, դահլիճից խռովում, գնում են։ Սա տրամաբանական չէ»,- հավելեց նա։

Փաշինյանի խոսքով՝ մենք գնում ենք խաղաղությունը վերջնական դարձնելու ճանապարհով․ «Եվ այդ ճանապարհին կա մի խոչընդոտ՝ խորհրդարանական ընդդիմությունը։ Որևէ կասկած չունեմ, որ ՀՀ ժողովուրդը կհաղթահարի նաև այս խոչընդոտը»։

Ռազմագերիներ   Ռազմագերիներ