
Խախտվել է Լեհաստանի օդային տարածքը, Տուսկն արտակարգ խորհրդակցություն է հրավիրել
Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկն արտակարգ խորհրդակցություն է հրավիրել Լեհաստանի օդային տարածքի խախտման հետ կապված։ Այս մասին նա հայտարարել է X սոցցանցում։
«Ի պատասխան Լեհաստանի օդային տարածքի խախտմանը՝ ես խորհրդակցություն եմ հրավիրել նախարարների, զինված ուժերի ներկայացուցիչների և հետախուզական ծառայությունների ղեկավարների հետ», - նշել է Տուսկը։
Polsat News-ը հաղորդել է, որ Լեհաստանի պաշտպանության նախարար Վլադիսլավ Կոսինյակ-Կամիշը կայցելի անհայտ օբյեկտի անկման վայրը։
Հաղորդվել է, որ Լեհաստանի կառավարական անվտանգության կենտրոնն օդային սպառնալիքի մասին տեղեկատվություն է ստացել՝ Ուկրաինայի վրա Ռուսաստանի զանգվածային հարձակման ֆոնին անհայտ օդային օբյեկտների կողմից երկրի օդային տարածքի խախտման կասկածների կապակցությամբ։
Հետագայում հաղորդվել է, որ զինվորականները հետաքննում են Լյուբլինի վոյեվոդության Չմիլեկ գյուղում տեղի ունեցած հզոր պայթյունի մասին հաղորդագրությունները։
RMF FM-ի տվյալներով՝ ուժեղ պայթյուն է լսվել նաև Պոդկարպացկիե վոյեվոդության Լուբաչև շրջանում։


