20 Նոյ
2026
10° c ԵՐԵՎԱՆ
13° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ֆրանսիայում խուզարկություն է անցկացվել Մարին Լը Պենի գլխավորած կուսակցության գրասենյակում

Ֆրանսիայում խուզարկություն է անցկացվել Մարին Լը Պենի գլխավորած կուսակցության գրասենյակում

Ֆրանսիայի իրավապահ մարմինները խուզարկություն են իրականացրել Մարին Լը Պենի գլխավորած «Ազգային միավորում» կուսակցության գրասենյակներից մեկում․ հայտնում է BFMTV հեռուստաալիքը։

Հեռուստաալիքի տվյալներով՝ քննչական գործողություններն իրականացվել են դատական քննության շրջանակում, որը վերաբերում է «ծառայողական գաղտնիքի խախտմանը», «նախաքննական գաղտնիքի խախտմանը» և այդ հանցագործությունների կոծկմանը։ Խուզարկությունը տեղի է ունեցել նոյեմբերի 9-ին՝ Փարիզում գտնվող կուսակցության գրասենյակում։

BFMTV-ի տեղեկություններով՝ «Ազգային միավորում» կուսակցությանը գաղտնի տեղեկություններ փոխանցելու համար կասկածվում է մի անձ, որը տվյալ արտահոսքի ժամանակ աշխատել է Ֆրանսիայի ներքին գործերի նախարարությունում։ Աղբյուրի փոխանցմամբ՝ ենթադրաբար տեղեկությունները փոխանցած անձը ներկայում զբաղեցնում է Լուար դեպարտամենտի պրեֆեկտի պաշտոնը։

Հեռուստաալիքի հաղորդմամբ՝ դատախազությունը հետաքննությունը սկսել է 2025 թվականին՝ կապված «Ինքնություն և ժողովրդավարություն» (Identity and Democracy) խմբակցության կողմից Եվրամիության միջոցների հնարավոր ոչ նպատակային օգտագործման դեպքի հետ։ «Ազգային միավորում» կուսակցությունը 2019-2024 թվականներին Եվրոպական խորհրդարանում ընդգրկված է եղել այդ խմբակցության կազմում։

«Դատական քննությունը շարունակվում է։ Այս պահին որևէ մեկին պաշտոնական մեղադրանք չի առաջադրվել»,- Փարիզի դատախազության ներկայացուցչի խոսքերն է մեջբերում BFMTV-ն։

 

Ռազմագերիներ   Ռազմագերիներ