ՀԱՊԿ-ում Փաշինյանի մասնակցությունը կամ չմասնակցելը կազմակերպության գագաթնաժողովին ինքնիշխան ընտրություն են անվանել
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Թասմագամբետովը ТАСС գործակալության հետ զրույցում նշել է, որ Հայաստանի գործունեությունը ՀԱՊԿ–ում շարունակվում է, օրակարգային բոլոր հարցերը լուծվում են աշխատանքային կարգով։
«ՀԱՊԿ–ի և Հայաստանի՝ որպես մեր կազմակերպության անդամ երկրի հարաբերությունները լավագույն ժամանակաշրջանը չեն ապրում»,-ասել է նա։
Պաշտոնյայի խոսքով՝ 2024 թ–ին ՀԱՊԿ գագաթնաժողովին մասնակցելու կամ չմասնակցելու մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումը կարտացոլի իր երկրի ինքնիշխան ընտրությունը։
«Բացի այդ՝ մինչև գագաթնաժողովը դեռ շատ բան կարող է փոխվել, հուսանք՝ դեպի լավը», – նշել է կազմակերպության գլխավոր քարտուղարը: