
ՀԱՊԿ-ում Փաշինյանի մասնակցությունը կամ չմասնակցելը կազմակերպության գագաթնաժողովին ինքնիշխան ընտրություն են անվանել
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Թասմագամբետովը ТАСС գործակալության հետ զրույցում նշել է, որ Հայաստանի գործունեությունը ՀԱՊԿ-ում շարունակվում է, օրակարգային բոլոր հարցերը լուծվում են աշխատանքային կարգով։
«ՀԱՊԿ-ի և Հայաստանի՝ որպես մեր կազմակերպության անդամ երկրի հարաբերությունները լավագույն ժամանակաշրջանը չեն ապրում»,-ասել է նա։
Պաշտոնյայի խոսքով՝ 2024 թ-ին ՀԱՊԿ գագաթնաժողովին մասնակցելու կամ չմասնակցելու մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումը կարտացոլի իր երկրի ինքնիշխան ընտրությունը։
«Բացի այդ՝ մինչև գագաթնաժողովը դեռ շատ բան կարող է փոխվել, հուսանք՝ դեպի լավը», - նշել է կազմակերպության գլխավոր քարտուղարը:


