Լարված առավոտը՝ Կիրանցում. ի՞նչ է կատարվում այնտեղ
Առավոտը Տավուշի մարզի Կիրանց գյուղում լարված է բացվել։
Գյուղացիները փակել են դեպի Կիրանց գետի կամուրջ տանող ճանապարհը՝ ականազերծում թույլ չտալու համար։
Հիշեցնենք՝ այսօր 7-րդ օրն է՝ ինչ տավուշցիները պայքարում են Կառավարության հաստատած սահմանազատման ծրագիրը չեղարկելու համար։
Նախորդ 6 օրերի ընթացքում ցուցարարները մի քանի ուղղություններով փակել են միջպետական ոպ միջհամայնքային ճանապարհներ։
Այդ ընթացքում ոստիկանները ձերբակալել են մեկ տասնյակից ավելի քաղաքացիների, որոնց մեջ էին նաև ռազմական, քաղաքական գործիչներ։
Ապրիլի 23-ին բոլորին ազատ են արձակել՝ ձերբակալելով միայն քաղաքագետ Սուրեն Պետրոսյանին։
Նա հիմա Երևանում է՝ Էրեբունու ձերբակալվածներին պահելու վայրում։