2 տասնյակից ավելի զինծառայողներ միացել են տավուշցիների պայքարին
Քիչ առաջ մի խումբ զինծառայողներ միացան Տավուշի պայքարին․ ABC media–ն ուղիղ եթերում զրուցել է պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի հետ, որը ևս ողջունում է զինծառայողների՝ ակցիային միանալու նախաձեռնությանը։
«Զինվորականները միացել են ակցիային՝ հաջակցելով տավուշցիներին։ Նրանք այդպիսով իրենց անհամաձայնությունն են հայտնել Կառավարության իրականացրած կեղծ սահմանազատմանը։ Ինչպես զինվորներն են հաջակցում տավուշցիներին, այդպես էլ ժողովուրդն է հաջակցում զինվորականներին»,- ասել է Միհրան Մախսուդյանը։