29 Դեկ
2024
1° c ԵՐԵՎԱՆ
3.3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՊՆ-ն փորձում է պարզել Տավուշում քաղաքացիներին միացած զինվորական համազգեստով անձանց ինքնությունը

ՊՆ-ն փորձում է պարզել Տավուշում քաղաքացիներին միացած զինվորական համազգեստով անձանց ինքնությունը

Համացանցում տեսանյութ է տարածվել Տավուշի մարզի Կիրանցում տեղի ունեցող քաղաքական ակցիային զինվորական համազգեստով անձանց միանալու վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանությունը միջոցներ է ձեռնարկում զինվորական համազգեստով անձանց ինքնությունը պարզելու և տարածվող տեղեկատվությանը գնահատական տալու ուղղությամբ:

Միևնույն ժամանակ, ՀՀ պաշտպանության նախարարությունը զգուշացնում է, որ ՀՀ զինված  ուժերին քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու ցանկացած փորձ կարժանանա համարժեք իրավական գնահատականի: